Հայ մշակույթն այնքան խորն է, որքան իր հնագույն արմատները, այնքան հարուստ է, որքան արվեստի տարբեր ձևերի արտահայտման վարպետությունն ու նույնքան հնարամիտ է, որքան հայ ժողովուրդը: Հայ մշակույթի տարածման գործում ՀԲԸՄ Արվեստի բաժինը դարձել է շարժիչ ուժ՝ զարգացնելու և ցուցադրելու հայ արվեստագետներին և կատարողներին:
ՀԲԸՄ-ի մոտեցումը արվեստին բազմակողմանի է: Մենք հավատում ենք կրթական և մենթորական աջակցության ծրագրերի, ներկայացումների և ցուցադրությունների, ցանցային կապի և բացահայտման հնարավորությունների ստեղծման միջոցով երիտասարդ տաղանդներին աջակցելու անհրաժեշտությանը: Մեր տեղական մասնաճյուղերը նաև խրախուսում են կապը հայկական ժառանգության հետ՝ տեղական երգչախմբերում, թատերախմբերում և պարախմբերում ներգրավելու միջոցով: ՀԲԸՄ-ի համար նույնքան կարևոր է հայկական ժառանգության և ժամանակակից արվեստի ձևերի ինտեգրման և աշխարհի կողմից գնահատման հնարավորությունների ապահովումը: Համագործակցելով խոշոր հաստատությունների հետ՝ մենք կազմակերպում ենք միջոցառումներ, փառատոններ և ցուցահանդեսներ՝ կարևորելով հայկական մշակույթի ներկայացումն աշխարհին, որը չափազանց կարևոր է հին և նորագույն պատմության մեջ մեր տեղն ամրապնդելու տեսանկյունից: