Պա­տե­րազ­մի դեմ­քը

Արցախի հա­յա­թափ­ման ժա­մա­նակ հայտ­նի դար­ձած նկա­րի հե­րո­սու­հու անցած սրտա­կե­ղեք ճանապարհը


2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րը հա­յոց պատ­մութ­յան և­ առ­հա­սա­րակ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի տա­րեգ­րութ­յան մեջ հա­վերժ կհիշ­վի որ­պես մութ էջ՝ մատնանշե­լով մարդ­կա­յին ևս ­մեկ ա­ղետ կան­խե­լու՝ աշ­խար­հի ան­կա­րո­ղութ­յու­նը։ Ադր­բե­ջա­նի ի­րա­կա­նաց­րած էթ­նիկ զտում­նե­րի հետ­ևան­քով Ար­ցա­խը ամ­բող­ջո­վին հա­յա­թափ­վեց՝ ան­վե­րա­դարձ փո­խե­լով տասն­յակ հա­զա­րա­վոր մարդ­կանց կյան­քեր ու ճա­կա­տագ­րեր։

Որ­պես կա­նոն, ան­շուշտ, ա­մե­նա­ծանր բեռն ըն­կավ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի ու­սե­րին։ Մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ա­վե­լի քան 100,000 ար­ցախ­ցի, այդ թվում՝ 30,000 ե­րե­խա, ստիպ­ված ե­ղավ լքել իր տու­նը, ու­նեց­ված­քը և ն­վի­րա­կան ե­րա­զանք­նե­րը՝ ա­պաս­տան փնտրե­լով Հա­յաս­տա­նում։ Յու­րա­քանչ­յուր ըն­տա­նիք ու­նի տա­ռա­պան­քի և ­կորս­տի իր սե­փա­կան պատ­մութ­յու­նը, սա­կայն դրանց մեծ մա­սը, ցա­վոք, կմնան ան­հայտ ու չլսված՝ ա­նար­դա­րա­ցիո­րեն մո­ռա­ցութ­յան մատն­վե­լով պատ­մութ­յան է­ջե­րում:

Այդ հա­զա­րա­վոր սրտա­ռուչ պատ­մութ­յուն­նե­րից մե­կը մի կնոջ մա­սին է, ում ռուս ֆո­տոլ­րագ­րող Վա­սի­լի Կրեստ­յա­նի­նո­վը լու­սան­կա­րեց Կոռ­նի­ձո­րում: Չնա­յած կնոջ մասին ման­րա­մաս­ներն այն ժա­մա­նակ դեռ ան­հայտ էին՝ լու­սան­կա­րը լայն ար­ձա­գանք ստա­ցավ հայ­կա­կան սփյուռ­քում և գ­րա­վեց մի շարք մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րութ­յու­նը: Լու­սան­կա­րում դեմ­քի լուրջ ու մտա­հոգ ար­տա­հայ­տութ­յամբ ար­ցախ­ցի մայ­րը՝ 42-ամ­յա Լի­լիթ Հա­րութ­յուն­յա­նը, իր չորս ե­րե­խա­նե­րի հետ քայ­լում էր «դե­պի ա­նո­րո­շութ­յուն»։

Լի­լի­թը Ար­ցա­խի Մար­տու­նիի շրջա­նի Ա­շան գյու­ղից է, ով ա­կա­նա­տես է ե­ղել չորս պա­տե­րազ­մի։ Դրան­ցից յու­րա­քանչ­յու­րը խլել է իր կյան­քի մի մա­սը և ­խարխ­լել խա­ղաղ գո­յութ­յունն ու հի­շո­ղութ­յուն­նե­րը։

Յոթ երեխաների մոր՝ Լիլիթի ութամյա դուստր Մանեն ծնվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի, իսկ չորսամյա կրտսեր որդի Արենը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատե-րազմի խիստ լարված օրերին։ Այ­դու­հան­դերձ, 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 25-ն էր, որ  նրանց հա­մար դար­ձավ կյան­քի ա­մե­նա­մութ օ­րե­րից մե­կը:

AGBU Magazine-ին տված հար­ցազ­րույ­ցում Լի­լի­թը ման­րա­մասն նկա­րագ­րում է, թե ինչ պայ­ման­նե­րում են ստիպ­ված ե­ղել լքել Ար­ցա­խը և­ ինչ ապ­րում­նե­րով են ան­վե­րա­դարձ հա­տել սահ­մանն ու հաս­տատ­վել Հա­յաս­տա­նում։

Նկար
An article from Paris Match showing Lilit and four of her seven children walking to the Red Cross based in Kornidzor, September 25, 2023.

An article from Paris Match showing Lilit and four of her seven children walking to the Red Cross based in Kornidzor, September 25, 2023.
Caption
An article from Paris Match showing Lilit and four of her seven children walking to the Red Cross based in Kornidzor, September 25, 2023. Photo Credit / Paris Match
Լուսանկարը՝ Paris Match-ից, որ­տեղ երևում են Լի­լի­թը և­ իր չորս ե­րե­խա­նե­րը Կոռ­նի­ձո­րում տե­ղա­կայ­ված Կար­միր խա­չի օգ­նութ­յան կետ քայ­լե­լիս, սեպ­տեմ­բե­րի 25, 2023 թ.:

Հ. Լի­լի՛թ, շնոր­հա­կալ եմ, որ հա­մա­ձայ­նե­ցիք հար­ցազ­րույց տալ AGBU Magazine-ին: Ձեր լու­սան­կա­րը բա­վա­կա­նին հայտ­նի դար­ձավ մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րում: Մենք կցան­կա­նա­յինք իմա­նալ, թե ինչ էր տե­ղի ու­նե­նում կադ­րից այն կողմ։

Պ. Ա­մեն ինչ սկսվեց սեպ­տեմ­բե­րի 19-ին: Ինչ­պես միշտ ես արթ­նա­ցա ա­ռա­վոտ­յան ժա­մը 5։30-ին, Աստ­վա­ծա­շունչ կար­դա­ցի, ա­ղո­թե­ցի և­ ա­մուս­նուս ճա­նա­պար­հե­ցի աշ­խա­տան­քի, իսկ ե­րե­խա­նե­րիս՝ դպրոց։ Տնա­յին գոր­ծերս ա­վար­տե­լուց հե­տո մի փոքր գլխա­ցավ սկսվեց, ո­րը սո­վո­րա­բար անց­նում է միայն ննջե­լուց հե­տո: 19-ամ­յա աղջ­կաս՝ Քրիս­տի­նեին, խնդրե­ցի, որ Ա­րե­նին նա­յի, որ­պես­զի կա­րո­ղա­նամ մի կես ժամ հանգս­տա­նալ։

Հա­զիվ էի քուն մտել, երբ արթ­նա­ցա ու­ժեղ հրե­տա­կո­ծութ­յան ձայ­նե­րից. ա­սես անձր­ևի պես ար­կեր էին տե­ղում մեր տան վրա։ Քունս գլխիս, սար­սա­փած վա­զե­ցի հյու­րա­սեն­յակ, բայց ե­րե­խե­քին այն­տեղ չգտա։ Այդ­պի­սի պա­հե­րին միշտ ա­մե­նա­վատն ես մտա­ծում։ Կար­ծե­ցի՝ աղ­ջիկս տղա­յիս տա­րել է դուրս խա­ղա­լու: Սար­սա­փե­լի մտքե­րից կաթ­վա­ծա­հար էի լի­նում, ու մի պահ ուղ­ղա­կի ծնկներս թու­լա­ցան ա­նե­լա­նե­լի վի­ճա­կից։ Ուշ­քի ե­կա աղջ­կաս բղա­վո­ցից։ Փառք Աստ­ծո, նրանք էլ էին պառ­կել ննջե­լու կող­քի սեն­յա­կում և­ արթ­նա­ցել նույն ձայ­նե­րից։

Շու­տով տե­սա նաև, որ մյուս ե­րե­խա­ներս են դպրո­ցից տուն վա­զում։ Բո­լո­րին հա­վա­քե­ցի, գնա­ցինք նկուղ։ Այն­տեղ ար­դեն ստիպ­ված էի ինձ հա­վա­քել ու չլա­ցել, որ­պես­զի ե­րե­խա­ներն ա­վե­լի չվա­խե­նան: Գի­տեք, ե­րե­խա­նե­րը միշտ նա­յում են ի­րենց մոր դեմ­քին: Բայց ներ­քուստ սիրտս վա­խից պատռ­վում էր։ Տես­նե­լով հրե­տա­կո­ծութ­յան մասշ­տաբ­նե­րը՝ մտա­վա­խութ­յուն ու­նեի, որ ցան­կա­ցած պա­հի կմտնեն, ա­մեն ինչ կթա­լա­նեն, բո­լո­րին կմոր­թեն ու կգնան։

Այդ օրն անց­կաց­րինք նկուղ մտնե­լով ու դուրս գա­լով՝ կախ­ված հրե­տա­կո­ծութ­յան ուժգ­նութ­յու­նից։ Ա­վե­լի ուշ սկսե­ցին խփել ոչ միայն մար­տա­կան դիր­քե­րի, այլև մեր տնե­րի ուղղությամբ։ Ար­կե­րից մեկն ըն­կավ հար­ևա­նի տան բա­կը, մյու­սը՝ կոտ­րեց մեր խո­հա­նո­ցի պա­տու­հա­նը։

Քա­նի որ մեր տու­նը Մար­տու­նի քա­ղա­քի ծայ­րա­մա­սում էր, վա­խե­նում էինք նկու­ղում գի­շե­րել։ Բա­ցի դրա­նից, ե­րե­խա­ներս գեր­լար­ված էին, վա­խե­նում էին ա­մեն մի փոքր ձայ­նից, ա­նընդ­հատ պատ­կե­րաց­նում էին, թե ինչ-որ մե­կը դռան հետ­ևում է կամ ինչ-որ մե­կը մո­տե­նում է նկու­ղին։ Դրա հա­մար, երբ հրե­տա­կո­ծութ­յու­նը թու­լա­ցավ ա­մուս­նուս հետ գե­րա­դա­սե­ցինք գնալ Մար­տու­նիի հան­րա­յին ա­պաս­տա­րան­ներ, որ­պես­զի ժո­ղովր­դի հետ լի­նենք։ Դա մեզ հա­րա­բե­րա­կան ա­պա­հո­վութ­յան զգա­ցում տվեց։

Շու­տով պաշ­տո­նա­կան ա­լիք­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, թե իբր հրա­դա­դար է, բայց դա ի­րա­կա­նութ­յա­նը չէր հա­մա­պա­տաս­խա­նում։ Պարզ լսում էինք, թե ինչ­պես էր ռմբա­կո­ծութ­յու­նը շա­րու­նակ­վում։ Եվս եր­կու օր մնա­ցինք ա­պաս­տա­րա­նում, հե­տո գնա­ցինք սկե­սու­րիս տուն՝ քա­ղա­քի կենտ­րո­նին ա­վե­լի մոտ։ Այն­տեղ ի­մա­ցանք, որ այլևս մար­տա­կան դիր­քեր չու­նենք. զեն­քե­րը վերց­րել են ու զին­վոր­նե­րին ա­զատ ար­ձա­կել։

Սեպ­տեմ­բե­րի 22-ին մի եր­կու ժա­մով վե­րա­դար­ձանք մեր տուն։ Կենտ­րո­նում ջուր չկար, իսկ մեր տա­նը ջուր ու­նեինք հա­վա­քած։ Գնա­ցինք, ճաշ պատ­րաս­տե­ցինք, վա­ռա­րա­նի վրա ջուր ե­ռաց­րինք, ե­րե­խա­նե­րին լո­ղաց­րինք, ճաշն ա­վար­տե­ցինք, հե­տո վե­րա­դար­ձանք սկե­սու­րիս տուն։

Հենց հա­սանք, դուրս ե­կանք մե­քե­նա­յից ու սկսե­ցինք քայ­լել Կար­միր խա­չի ուղ­ղութ­յամբ։ Քայ­լե­լու ժա­մա­նակ ար­տա­սահ­ման­ցի մի լրագ­րող մո­տե­ցավ մեզ լու­սան­կա­րե­լու։ Նո­րից նույն մտքե­րը ե­կան, 
ինչ մե­քե­նա­յում ար­տա­սահ­ման­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին տես­նե­լիս։ Խո­ժոռ­վե­ցի ու վրդով­ված սկսե­ցի լաց լի­նել։ Հենց այդ պա­հին էլ ար­վել է լու­սան­կա­րը։

 

Հ. Են­թադ­րում եմ, որ շու­տով ձեզ տե­ղե­կաց­րին Ար­ցա­խից հե­ռա­նա­լու մա­սին: Ինչ­պե՞ս դա տե­ղի ու­նե­ցավ:

Պ. Այս ըն­թաց­քում տար­բեր բա­ներ էինք լսում։ Սկզբում ա­սում էին, թե իբր կա­րող ենք մնալ մեր տնե­րում մինչև դեկ­տեմ­բե­րի վերջ, ո­րից հե­տո պետք է ո­րո­շենք՝ ին­տեգր­վել  և­ ապ­րել թուր­քե­րի հետ, թե լքել մեր տնե­րը։ Ան­կեղծ ա­սած, դա ինձ հույս էր ներշն­չում։ Ա­սում էի, դե մի քա­նի ա­միս կապ­րենք, հե­տո Աստ­ված մեծ է, մի բան կփոխ­վի, ի՞նչ ի­մա­նաս։

Բայց հար­ևա­նիս որ­դին պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րից ստույգ տե­ղե­կութ­յուն ու­ներ ու ա­սաց, որ այդ լու­րե­րը սխալ են: Պետք էր պատ­րաստ­վել, քա­նի որ ցան­կա­ցած պա­հի ռուս­նե­րը կա­րող էին գալ և դուրս հա­նել մեզ մեր տնե­րից։ Հար­ևա­նիս տղան նաև խոր­հուրդ տվեց վա­ռել ա­մեն ինչ. զին­վո­րա­կան փաս­տաթղ­թեր, զին­վո­րա­կան հա­մազ­գեստ, բա­նա­կից նկար­ներ, նմա­նա­տիպ ա­մեն ինչ, քա­նի որ հա­կա­ռակ դեպ­քում դա կա­րող էր մեզ հա­մար վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ ստեղ­ծել։ Այդ­պես էլ ա­րե­ցինք:

Վե­րա­դար­ձանք մեր տուն՝ ի­րե­րը հա­վա­քե­լու։ Գի­տե՞ք, մենք ա­մեն ինչ ու­նեինք մեր տա­նը, ա­մեն ինչ. կա­հույք, կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա, ըն­տա­նի կեն­դա­նի­ներ։ Հար­մա­րա­վետ ապ­րե­լու բո­լոր պայ­ման­ներն ու­նեինք, բայց ա­մեն ինչ թո­ղե­ցինք ու ե­կանք, ո­չինչ չեմ վերց­րել։ Նույ­նիսկ թույլ չեմ տվել, որ ե­րե­խա­ներս նկա­րեն տու­նը: Չէի ու­զում, որ հե­տո նա­յեն նկար­նե­րին ու լաց լի­նեն: Միայն մի քա­նի կտոր հա­գուստ և­ ու­տե­լիք վերց­րինք և ­վերջ:

Նկար
Family portrait of Lilit with six of her seven children in their new rental in Stepanavan, Armenia. Aren, her youngest son, didn’t join as he feared the camera, mistaking it for a gun.

Family portrait of Lilit with six of her seven children in their new rental in Stepanavan, Armenia. Aren, her youngest son, didn’t join as he feared the camera, mistaking it for a gun.
Caption
Family portrait of Lilit with six of her seven children in their new rental in Stepanavan, Armenia. Aren, her youngest son, didn’t join as he feared the camera, mistaking it for a gun. Photo Credit / Davit Hakobyan
Լի­լի­թի և­ իր վեց ե­րե­խա­նե­րի լու­սան­կա­րը Ստե­փա­նա­վա­նում: Ա­րե­նը՝ նրա կրտսեր որ­դին, չմիա­ցավ, քա­նի որ վա­խե­նում էր տե­սախ­ցի­կից՝ կարծելով, թե լուսանկարչի ձեռքին հրացան է։

Հ. Այդ դժվա­րին և­ ա­նո­րոշ ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս ինք­նա­կազ­մա­կերպ­վե­ցիք մինչև Կոռ­նի­ձոր հաս­նե­լը:

Պ. Մինչ մենք հա­վաք­վում էինք, քա­ղա­քա­պե­տա­րա­նը սկսեց գրան­ցել վա­րե­լու են­թա­կա ավ­տո­մե­քե­նա­նե­րը, որ­պես­զի պար­զեր, թե ով է ա­ռանց փո­խադ­րա­մի­ջոց մնում: Կես­գի­շե­րին ա­մուս­նուս ըն­կերն ա­սաց, որ Մար­տու­նիից մոտ 50 մե­քե­նա պատ­րաստ­վում է միա­նալ տար­հան­մա­նը, և­ ե­թե վա­ռե­լիք ու­նենք, կա­րող ենք միա­նալ նրանց։

Սեպ­տեմ­բե­րի 23-ն­ էր։ Գի­շե­րը անց­կաց­րինք մեր տա­նը, իսկ ա­ռա­վոտ­յան մեր Ժի­գու­լիով շարժ­վե­ցինք դե­պի Մար­տու­նի։ Մե­քե­նա­յում տա­սը հո­գի էինք. ես ու ա­մու­սինս, մեր վեց ե­րե­խա­նե­րը, սկե­սուրս և ­հան­գուց­յալ տա­լիս դուստ­րը։ Մեծ աղ­ջիկս ա­մուս­նա­ցած էր Ստե­փա­նա­կեր­տում ու իր ըն­տա­նի­քի հետ այն­տեղ էր։ Եղ­բայրս ու քույ­րերս էլ էին Ստե­փա­նա­կեր­տում։ Ոչ մե­կին չկա­րո­ղա­ցանք վերց­նել:

Ա­ռա­վոտ­յան, երբ հա­սանք Մար­տու­նիի մյուս մե­քե­նա­նե­րին, ի­մա­ցանք, որ նա­խորդ գի­շեր­վա­նից դեռ այն­տեղ են։ Վա­րորդ­նե­րից մե­կը մեզ ա­սաց, որ ադրբե­ջան­ցի­նե­րը ռուս­նե­րի ու­ղեկ­ցութ­յամբ ե­կել են զի­նա­թա­փե­լու այն­տե­ղի մար­տա­կան դիր­քը։ Ռուս­նե­րը, տես­նե­լով, որ պատ­րաստ­վում ենք հե­ռա­նալ, խոր­հուրդ են տվել գի­շե­րը ճամ­փա չընկ­նել, քա­նի որ Մար­տու­նիից Ստե­փա­նա­կերտ տա­նող ճա­նա­պար­հը վտան­գա­վոր էր, և ­թուր­քե­րը կա­րող էին կրակ բա­ցել։

Ա­մու­սինս՝ Կա­րենն ա­ռա­ջար­կեց, որ բո­լոր հի­սուն մե­քե­նա­նե­րը մեկ շա­րաս­յու­նով, դան­դաղ, ի­րար հետ­ևից քշեն, որ չհրահ­րեն թուր­քե­րին։ Ննգի գյու­ղի գլխա­վոր ճա­նա­պար­հին չհա­սած՝ տե­սանք, որ ևս ­տա­սը մե­քե­նա պատ­րաստ­վում էին դուրս գալ։ Ա­մու­սինս այն­տե­ղի ոս­տի­կա­նին պատ­մեց, թե ինչ ենք պլա­նա­վո­րել։ Ոս­տի­կա­նը հա­մա­ձայն­վեց, ա­սաց, որ ին­քը կգնա դի­մա­ցից, մե­քե­նա­յի վրա էլ սպի­տակ դրոշ կկա­պի՝ ի նշան խա­ղաղ տար­հան­ման։ Դե, հետ­ևա­բար, մենք հետ­ևե­ցինք նրան: Մեր մե­քե­նան շա­րաս­յու­նում հին­գե­րորդն էր։

Ռուս­նե­րը, տես­նե­լով, որ պատ­րաստ­վում ենք հե­ռա­նալ, խոր­հուրդ են տվել գի­շե­րը ճամ­փա չընկ­նել, քա­նի որ Մար­տու­նիից Ստե­փա­նա­կերտ տա­նող ճա­նա­պար­հը վտան­գա­վոր էր, և ­թուր­քե­րը կա­րող էին կրակ բա­ցել։

 

Հ. Քա­նի՞ ան­ցա­կետ ան­ցաք Հա­յաս­տան հաս­նե­լու հա­մար, և­ ինչ­պե՞ս էին դրսևո­րում ի­րենց։

Պ. Եր­կու ան­ցա­կետ: Ամ­բողջ ճա­նա­պարհն ան­ցել եմ հա­յացքս դի­մացս սևե­ռած, վա­խով լցված և ­լուռ ա­ղո­թե­լով, քա­նի որ պատ­կե­րա­ցում չու­նեի, թե մեզ ինչ­պես կվե­րա­բեր­վեին, կամ ինչ էր մեզ սպաս­վում։ Ե­րե­խա­նե­րիս հրա­հան­գել էի, որ երբ հաս­նենք ան­ցա­կե­տե­րին, բառ ան­գամ չար­տա­բե­րեն, ոչ էլ որ­ևէ մե­կի աչ­քե­րին նա­յեն։ Վա­խե­նում էի, որ ա­մեն բա­նից կա­րող են կպնել։

Ո­րոշ ժա­մա­նակ դան­դաղ գնա­լուց հե­տո հա­սանք ան­ցա­կե­տին։ Մե­քե­նա­նե­րը կանգ­նե­ցին, ու բո­լոր տղա­մար­դիկ, այդ թվում՝ ա­մու­սինս, դուրս ե­կան՝ տես­նե­լու, թե ինչ է կա­տար­վե­լու։ Պաշտ­պան­վե­լու ո­չինչ չու­նեինք, նույ­նիսկ մի դա­նակ, ի տար­բե­րութ­յուն նրանց, ով­քեր մինչև ա­տամ­նե­րի ծայ­րը զին­ված հսկում էին ճա­նա­պար­հը։ Ա­ռա­ջին մե­քե­նան ստու­գե­ցին ու թույլ տվե­ցին, որ գնա: Դրա­նից մի փոքր թեթ­ևութ­յուն զգա­ցինք։

Երբ մեր հեր­թը հա­սավ, մեզ կար­գադ­րե­ցին, որ բա­ցենք բեռ­նախ­ցի­կը, հե­տո հարց­րին, թե քա­նի հո­գի կա մե­քե­նա­յում։ Փաս­տաթղ­թե­րը ստու­գե­ցին։ Այդ ըն­թաց­քում մի ու­րիշ թուրք զին­վոր պտտվում էր մե­քե­նա­յի շուր­ջը ու հան­կարծ բա­ցեց հետ­ևի դու­ռը, ո­րի մոտ աղ­ջիկս էր նստած, ու ջղայն հա­յաց­քով գլու­խը մտցրեց մե­քե­նա­յի մեջ: Ես մյուս դռան կողքն էի ու սար­սա­փած, ձեռքս բռնա­կին պա­հած սպա­սում էի, թե ինչ է ա­նե­լու, որ վտան­գի դեպ­քում դուրս վա­զեմ ե­րե­խա­յիս պաշտ­պա­նե­լու։ Այդ կես րո­պեի ըն­թաց­քում ինչ սար­սա­փե­լի միտք ա­սես չան­ցավ գլխովս, բայց հա­յացքս շատ խիստ էի պա­հում, իբր ընդ­հան­րա­պես չեմ վա­խե­նում։ Ի­րա­կա­նում դո­ղում էի։ Դու­ռը բա­ցե­լուց ու մե­քե­նա­յի մեջ բո­լո­րին զննե­լուց հե­տո նա­յեց ինձ, խիստ, ջղայն ձայ­նով ա­սաց «սա­լամ»։­ Ես էլ նույն խիստ ու ջղայն ձայ­նով պա­տաս­խա­նե­ցի «սա­լամ»։ ­Դու­ռը շրխկաց­րեց, ու մեզ բաց թո­ղե­ցին։

Երկ­րորդ ան­ցա­կե­տի զին­վորն ա­վե­լի քա­ղա­քա­վա­րի էր: Ըն­դա­մե­նը մի քա­նի հարց տվեց, նույ­նիսկ թույլտ­վութ­յուն խնդրեց նա­յե­լու մե­քե­նա­յի ներ­սը և ս­պա­սեց, մինչև ա­մու­սինս բա­ցեց դու­ռը։ Դու­ռը փա­կե­լուց հե­տո մեզ բա­րի ճա­նա­պարհ ա­սաց, թուր­քե­րե­նով էլ ա­սաց «Աստ­ված ձեզ հետ»։

 

Հ. Ի՞նչ զգա­ցո­ղութ­յուն­ներ ու­նե­ցաք հայ­կա­կան սահ­ման հաս­նե­լիս:

Պ. Ա­մե­նա­տար­բեր զգաց­մունք­նե­րի տե­ղա­տա­րափ էր. թեթ­ևութ­յուն, որ ան­ցա­կե­տերն ա­ռանց խնդիր­նե­րի ան­ցանք, քա­նի որ այդ պա­հին միայն դրա մա­սին էի մտա­ծում: Բայց հենց սահ­մանն ան­ցանք, նոր լիո­վին գի­տակ­ցե­ցինք, որ ա­մեն ինչ ան­վե­րա­դարձ թո­ղել ենք հետ­ևում։ Էլ չեմ խո­սում ըն­տա­նի­քիս մյուս ան­դամ­նե­րի մա­սին, ում սահ­մա­նից այն կողմ էի թո­ղել։ Սկսե­ցի նրանց հա­մար ան­հանգստա­նալ ու ա­ղո­թել, որ ողջ ա­ռողջ մեզ միա­նան։ Հետ­ևա­բար, հենց ան­ցանք, մի պահ թեթ­ևութ­յան զգա­ցում էր, իսկ հե­տո հո­գիս պա­տե­ցին ու­ժաս­պառ լի­նե­լու, ա­նո­րո­շութ­յան, ան­հանգս­տութ­յան ու մի շարք այլ ծանր զգա­ցո­ղութ­յուն­ներ:

Հե­տո, երբ Կոռ­նի­ձո­րի մոտ տե­սա օ­տա­րերկր­յա քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին ու լրագ­րող­նե­րին, սկսե­ցի լաց լի­նել մե­քե­նա­յի մեջ ու ան­զո­րութ­յու­նից գո­ռալ. «Ին­չո՞ւ եք մեզ նա­յում։ Ին­չու՞ եք նկա­րում: Հիա­նա­լու բան կա՞։ Հի­մա ես նման եմ թա­փա­ռաշր­ջի­կի՝ ա­ռանց տան, ա­ռանց ապ­րե­լու որ­ևէ մի­ջո­ցի: Այս­քա­նից հե­տո ի՞նչ եք ա­նե­լու այս լու­սան­կար­նե­րը»:

Կար­ծես դա էլ քիչ էր, մե­քե­նան լրիվ փչա­ցավ ճա­նա­պար­հի կե­սին։ Ա­մու­սինս փոր­ձեց մարդ գտնել, ով կկա­րո­ղա­նար օգ­նել քա­շել մե­քե­նան։ Ա­ռանց այն էլ մե­քե­նա­նե­րի մեծ մա­սը կամ ան­սարք էին, կամ ա­ռանց վա­ռե­լիքի։ Մե­կը հա­մա­ձայն­վեց մե­քե­նան քա­շել մինչև Կար­միր խա­չի մար­դա­սի­րա­կան օգ­նութ­յան կե­տը։

Հենց հա­սանք, դուրս ե­կանք մե­քե­նա­յից ու սկսե­ցինք քայ­լել Կար­միր խա­չի ու­ղղութ­յամբ։ Քայ­լե­լու ժա­մա­նակ ար­տա­սահ­ման­ցի մի լրագ­րող մո­տե­ցավ մեզ լու­սանկա­րե­լու։ Նո­րից նույն մտքե­րը ե­կան, ինչ մե­քե­նա­յում ար­տա­սահ­ման­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին տես­նե­լիս։ Խո­ժոռ­վե­ցի ու վրդով­ված սկսե­ցի լաց լի­նել։ Հենց այդ պա­հին էլ ար­վել է լու­սանկա­րը։

Նկար
The Harutyunyan family gathered around the table in Stepanavan, Armenia.

The Harutyunyan family gathered around the table in Stepanavan, Armenia.
Caption
The Harutyunyan family gathered around the table in Stepanavan, Armenia. Photo Credit / Davit Hakobyan
Ըն­տա­նե­կան սե­ղան Կա­րե­նի և ­Լի­լի­թի գլխա­վո­րութ­յամբ, Ստեփանավան։

 

Հ. Ի՞նչ ե­ղավ հե­տո:

Պ. Ա­մուս­նուս ծա­նո­թը ե­կավ Կոռ­նի­ձո­րից մեզ վերց­նե­լու։ Մինչ այս­տեղ [Ստե­փա­նա­վան] տե­ղա­փոխ­վե­լը, ա­ռա­ջին մի քա­նի օ­րը մնա­ցինք Եղ­վար­դում։ Բա­րե­բախ­տա­բար, ըն­տա­նի­քիս մյուս ան­դամ­նե­րը նույն­պես անվ­նաս հա­սան Հա­յաս­տան։ Աղ­ջիկս ըն­տա­նի­քով այժմ ապ­րում է Ար­թի­կում՝ այս­տե­ղից եր­կու ժամ հե­ռա­վո­րութ­յան վրա:

Հի­մա ե­րե­խա­ներս դպրոց ու ման­կա­պար­տեզ են հա­ճա­խում, իսկ ա­մու­սինս աշ­խա­տում է տե­ղի ՀԷԿ-ում։ Մեր ըն­տա­նի­քի միակ աշ­խա­տո­ղը նա է ու պետք է հասց­նի ա­մեն ինչ, այդ թվում՝ վճա­րել վար­ձը, ո­րը մեզ հա­մար շատ թանկ է։

Ա­մեն դեպ­քում, ես շնոր­հա­կալ եմ այն ա­մե­նի հա­մար, ինչ մեզ տվել են այս­տեղ, բայց ներ­կա­յիս տան դի­մա­ցի հողն ա­վե­լի չոր է։ Այն­տեղ շատ կա­նա­չե­ղեն ու­նեինք, սե­զո­նին էլ ժենգ­յա­լով հաց էինք թխում։ Իմ այ­գին, իմ ըն­տա­նի կեն­դա­նի­ներն ու թռչուն­նե­րը ու­րիշ էին: Դա էր իմ տու­նը։

Այն­տեղ ար­դեն ստիպ­ված էի ինձ հա­վա­քել ու չլա­ցել, որ­պես­զի ե­րե­խա­ներն ա­վե­լի չվա­խե­նան: Գի­տեք, ե­րե­խա­նե­րը միշտ նա­յում են ի­րենց մոր դեմ­քին: Բայց ներ­քուստ սիրտս վա­խից պատռ­վում էր։

 

Հ. Հաս­կա­նում եմ, թե որ­քան ծանր է հետ նա­յե­լը, բայց զգաց­վում է, թե ինչ­քան եք սի­րել Ար­ցա­խի կյան­քը:

Պ. Գի­տե՞ք, սահ­մա­նա­մերձ հա­մայն­քում ապ­րե­լը հեշտ չէ։ Կրա­կոց­ներ լսե­լը մեր ա­ռօր­յան է ե­ղել, էլ չեմ ա­սում պա­տե­րազմ­նե­րը։ Միշտ կա­տա­կել եմ, որ բալ­կո­նից պա­տե­րազմ եմ նա­յում։

Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ես ըն­դա­մե­նը 11 տա­րե­կան էի, բայց շատ լավ ու պատ­կե­րա­վոր եմ հի­շում, թե ինչ­պես էր մայրս հորս ճա­նա­պար­հում ռազ­մա­ճա­կատ, բո­լոր գյու­ղա­ցի տղա­մարդ­կանց հա­ջո­ղութ­յուն մաղ­թում, և­ երբ մե­քե­նա­նե­րը հե­ռա­նում էին, նա և ­թա­ղա­մա­սի մյուս կա­նայք ծնկի էին գա­լիս ու ա­ղո­թում ի­րենց ա­մու­սին­նե­րի ու եղ­բայր­նե­րի հա­մար:

Ա­ռա­ջին պա­տե­րազմն ա­վարտ­վեց հաղ­թա­նա­կով, բայց մեր հար­մա­րա­վետ կյան­քի գնով: Ժա­մա­նա­կին շի­նա­րար հայրս աշ­խա­տան­քից զրկվեց, երբ 90-ա­կան­նե­րի կե­սե­րին մեր թա­ղա­մա­սում բո­լոր խո­շոր շի­նա­րա­րա­կան ծրագ­րե­րը կա­սեց­վե­ցին: Դա մեզ ծանր վի­ճա­կի մեջ գցեց։ Չնա­յած մենք խե­լա­ցի ե­րե­խա­ներ էինք՝ կա­րո­ղա­ցանք ա­վար­տել միայն միջ­նա­կարգ դպրո­ցը, քա­նի որ հե­տա­գա կրթութ­յուն մեզ թույլ չէինք կա­րող տալ:

Հե­տո 18 տա­րե­կա­նում Կա­րե­նի հետ ա­մուս­նա­ցա և­ Ա­շա­նից տե­ղա­փոխ­վե­ցի իր հայ­րե­նի Մար­տու­նի քա­ղա­քը։ Ճիշտ է, մեր ըն­տա­նի­քը բազ­մա­թիվ դժվա­րութ­յուն­նե­րի է բախ­վել, բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, պա­տե­րազմ­նե­րի ա­րան­քում մեզ հա­ջող­վել է գե­ղե­ցիկ ու ներ­դաշ­նակ կյանք վա­րել: Ես զբաղ­վում էի տնա­յին տնտե­սութ­յամբ, Կա­րենն էլ աշ­խա­տում էր մեր ՀԷԿ-ում։ Երբ ար­դեն բազ­մա­զա­վակ էինք, քա­ղա­քա­պե­տա­րա­նը մեզ մեծ տուն նվի­րեց, ո­րը վեր­ջա­պես դար­ձավ մեր ե­րա­զան­քի տու­նը: Տան դի­մաց մեծ, ըն­դար­ձակ այ­գի կար, ու Ար­ցա­խում ա­ճող գրե­թե բո­լոր պտղա­տու ծա­ռե­րից ու­նեինք։ Էլ չեմ ա­սում թռչուն­ներն ու ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րը։ Առ­հա­սա­րակ մեր թռչնա­մի­սը տնից էր։ Դրա հա­մար մենք այն ե­զա­կի ըն­տա­նիք­նե­րից էինք, որ շրջա­փակ­ման ժա­մա­նակ էա­կան դժվա­րութ­յուն­նե­րի չբախ­վե­ցինք։ Բայց միև­նույն է, ում էր պետք, երբ գի­տեի՝ մի քա­նի կի­լո­մետր հե­ռա­վո­րութ­յան վրա աղջ­կաս ըն­տա­նի­քը, քույ­րերս ու եղ­բայրս Ստե­փա­նա­կեր­տում ա­ռանց սննդի ու վա­ռե­լի­քի նստած են։ Ստե­փա­նա­կեր­տում վի­ճա­կը ծայ­րա­հեղ էր, ու ան­զո­րութ­յուն էինք զգում, որ չէինք կա­րո­ղա­նում ու­տե­լիք հասց­նել նրանց։ Վա­ռե­լիք չու­նեինք։ Մի քիչ պա­հել էինք սև­ օր­վա հա­մար։ Դա էլ ե­կավ սեպ­տեմ­բե­րին։

Նկար
Aren’s drawings made after arriving in Armenia.

Aren’s drawings made after arriving in Armenia.
Caption
Aren’s drawings made after arriving in Armenia. Photo Credit / Davit Hakobyan
Ա­րե­նի նկար­նե­րը Հա­յաս­տան ժա­մա­նե­լուց հե­տո:

 

Հ. Մաս­նա­գետ­ներն ա­սում են, որ պա­տե­րազմն ա­մե­նա­շատն ազ­դում է ե­րե­խա­նե­րի հո­գե­վի­ճա­կի վրա: Ինչ­պե՞ս են նրանք ի­րենց զգում:

Պ. Ա­յո, ճիշտ է: Ես զգում եմ, որ հա­ճախ մեր մեջ են փոր­ձում ուժ գտնել։ Ի­րենց ա­վե­լի ա­պա­հով են զգում, երբ մենք լավ տրա­մադ­րութ­յուն ենք ու­նե­նում: Սա­կայն հատ­կա­պես կրտսեր տղաս շատ է ազդ­վել։ Դեկ­տեմ­բե­րին այս­տեղ մի­ջո­ցա­ռում կար, պետք է հան­րա­յին տո­նա­ծա­ռի լույ­սե­րը վա­ռեին։ Ե­րե­խա­նե­րին տա­րա հրա­պա­րակ, որ ու­րա­խա­նան, ցրվեն։ Սկզբում լավ էր, բայց երբ մյուս ե­րե­խա­նե­րը սկսե­ցին տո­նա­կան պայ­թու­ցիկ­նե­րով խա­ղալ, Ա­րե­նը սկսեց վա­խե­նալ ու լաց լի­նել։ Հարց­րեց. «Մեզ խփու՞մ են: Ա­րի գնանք, չեմ ու­զում մնանք»: Ստիպ­ված մտանք ե­կե­ղե­ցի, որ ի­րեն ա­վե­լի ա­պա­հով զգար:

Փոքրս նաև չի սի­րում, երբ ա­ղո­թում եմ։ Դա կա­պում է վտան­գի հետ: Ա­մեն ան­գամ, երբ տես­նում է, որ ա­ղո­թում եմ, լա­ցե­լով հարց­նում է՝ «Ի՞նչ է ե­ղել: Ին­չո՞ւ ես ա­ղո­թում: Էլ չեմ ու­զում ա­ղո­թես: Է­լի պատե­րա՞զմ է»: Ես գի­տեմ, որ ե­րե­խաս մաս­նագե­տի օգ­նութ­յան կա­րիք ու­նի, բայց այս պա­հին դա մեզ հա­մար ֆի­նան­սա­պես անհ­նար է:

 

Հ. Այս բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րից հե­տո ինչ­պե՞ս եք տես­նում ձեր ըն­տա­նի­քի ա­պա­գան:

Պ. Ա­նո­րոշ է: Ի­հար­կե, մենք միշտ հույս կու­նե­նանք, որ մի օր կվե­րա­դառ­նանք։ Բայց ա­ռայժմ մնա­լու ենք Հա­յաս­տա­նում։ Ար­ցա­խից շա­տերն են գնա­ցել Ռու­սաս­տան, Ֆրան­սիա, բայց սա է մեր հայ­րե­նի­քը, և ­մենք պետք է մնանք։ Բայց, գի­տեք, մենք մտա­վա­խութ­յուն ու­նենք, որ ցան­կա­ցած պա­հի նույ­նը կա­րող է կա­տար­վել նաև Հա­յաս­տա­նում։ Դրա հա­մար ես չգի­տեմ: Շատ ա­նո­րոշ է։

Հոդվածն ի սկզբանե հրատարակվել է June 2024 ​issue of ՀԲԸՄ ամսագիր. end character

About the ՀԲԸՄ ամսագիր

AGBU Magazine-ը ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրներից է, որտեղ ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ AGBU Magazine-ի անգլիալեզու տարբերակը 70,000 օրինակով հրատարակվում է Նյու Յորքում և տարածվում 28 երկրում։ Ամսագրի հայերեն տարբերակը թարգմանվում և տպագրվում է Հայաստանում՝ 10,000 օրինակով։