
1906 թ. ՀԲԸՄ-ի հիմնադրումից ի վեր նրա գործունեության ընդլայնմանն աջակցել են աշխարհասփյուռ մեր անդամները: Բոլոր նրանք, ովքեր հավատում են ՀԲԸՄ-ի առաքելությանն ու կիսում միության հիմնական արժեքները, կարող են միանալ մեզ թե՛ որպես նվիրատու, կամավոր, թե՛ որպես մեր տարբեր ծրագրերի շրջանավարտ, խորհրդատու, փորձագետ կամ մասնագետ:
Կարող եք անդամագրվել ՀԲԸՄ-ին՝ տարեկան անդամավճարով, կամ նվիրաբերելով ՀԲԸՄ Հնարավորությունների հիմնադրամին, որն օգնում է ֆինանսավորել մեր տարեկան բյուջեն: Անդամագրվելով՝ կստանաք հատուկ ժողովների ու միջոցառումների, ինչպես նաև ՀԲԸՄ Ընդհանուր ժողովին մասնակցության հրավերներ: Քվեարկելու իրավունքով անդամակցության համար խնդրում ենք այցելել «Հաճախակի տրվող հարցեր» բաժինը:
Մենք ապավինում ենք մեր անդամների հանձնառությանը` շարունակելու մեր կարևոր աշխատանքն ամբողջ աշխարհում:
Որպես ՀԲԸՄ անդամ՝ դուք մաս եք կազմում համախոհ անհատների ցանցի, ովքեր հավատում են հայկական ժառանգության և մշակույթի տարածմանն ու ծաղկուն հայրենիքի կերտմանն ու սփյուռքի հզորացման տեսլականին:
ՀԲԸՄ-ի բոլոր անդամները համաշխարհային անդամներ են: Այնուամենայնիվ, այն վայրերում, որտեղ մասնաճյուղերը հավաքում են անդամավճարներ (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա), անհատները կարող են տեղական արժույթով անդամավճարներ վճարել անմիջապես իրենց մասնաճյուղին: Այս պարագայում դուք նույնպես մասնաճյուղի տեղական անդամ եք:
Միացե՛ք ձեր տեղական մասնաճյուղին կամ գրասենյակին այստեղ:
ՀԲԸՄ-ն 501(c)(3) կազմակերպություն է ԱՄՆ-ում, իսկ անդամավճարները համարվում են նվիրատվություն այն կազմակերպությանը, որն այն նվազեցնում է հարկերը ԱՄՆ-ում գտնվողների համար: Հասկանալու համար, թե արդյոք ձեր անդամավճարը ենթակա է հարկային նվազեցման ԱՄՆ-ից դուրս, խնդրում ենք կապվել ՀԲԸՄ-ի ձեր տեղական գրասենյակի կամ մասնաճյուղի հետ հասցեարանի միջոցով, կամ գրել info@agbu.org հասցեին:
Ցմահ անդամակցությունը կարգավիճակ է, որը տրվում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի կողմից որոշ բարերարների համար, ովքեր որևէ ժամանակ նվիրաբերել են 25,000 ԱՄՆ դոլար, կամ ավելի գումար մեր ընդհանուր նպատակների հիմնադրամին:
ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը նաև անհատներին տալիս է Նվիրատու անդամի (50,000 ԱՄՆ դոլար կամ ավելի), կամ Բարերար անդամի (100,000 ԱՄՆ դոլար) կոչում:
Քվեարկող անդամը ՀԲԸՄ-ի այն անդամն է, ով շարունակաբար վճարել է անդամավճարներ, կամ նվիրատվություններ է կատարել Ընդհանուր անդամական ժողովին նախորդող երեք տարի անընդմեջ, կամ անդամ, ով նախորդող տարվա ընթացքում զբաղեցրել է շրջանի, մասնաճյուղի կամ Երիտասարդ արհեստավարժների խմբում ատենապետի պաշտոնը:
ՀԲԸՄ-ի քվեարկող անդամներ են նաև ցմահ, նվիրատու և բարերար անդամները:
Բոլոր անդամները հրավիրվում են մասնակցելու երկամյա Ընդհանուր անդամական ժողովին: Քվեարկող անդամները ժողովին քվեարկելու իրավունք ունեն կամ ֆիզիկական ներկայությամբ, կամ վստահված անձի տրված լիազորագրով, որը տարածվում է ժողովին նախորդող ամիսներին:
Եթե դուք տեղական մասնաճյուղի անդամ եք, անմիջապես կապվեք ձեր շրջանի գրասենյակի հետ: Բոլոր այլ հարցերի համար խնդրում ենք գրել info@agbu.org էլ. հասցեին:
Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր: