Skip to main content
Սկիզբ
AGBU
  • Am
  • En
  • Fr
  • Նկար
    Learn To Earn Artsakh Program Mentor

    ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ՎԱՍՏԱԿԻ՛Ր

    Նոր հնարավորություններ

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագիրը մարդկանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը միտված մասնագիտական զարգացման նախաձեռնություն էր, որը մեկնարկել էր 2019 թ.-ին։ Ծրագիրն օգնում էր արցախահայությանը ձեռք բերել հմտություններ ձեռնարկատիրության, բիզնեսի, զբոսաշրջության, թվային և սոցիալական մեդիա մարքեթինգի, առաջնորդության և անձնակազմի կառավարման ոլորտներում, ինչպես նաև օգնում էր բարելավել անգլերենի իմացությունը։

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» նորացված ծրագրի նպատակն է մեր հայրենակիցներին առաջարկել վերապատրաստման և մասնագիտական հմտությունների կատարելագործման կարճաժամկետ դասընթացներ, որից հետո օգնել նրանց գտնել աշխատանք կամ ինքնազբաղ ձեռներեցության հնարավորություններ։ Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած և բարձր տարիքի՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

    Ծրագրի նոր բաղադրիչները

    Նկար
    Մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում
    X

    Մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում

    Իմացե՛ք ավելին
    X

    ՀԲԸՄ-ն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անվճար խորհրդատվական ծառայություններ է տրամադրում, որոնց ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները, հաշվապահները և իրավաբանները ներկայացնում են սեփականության իրավունքի, անձնական կամ բիզնես վարկերի, բիզնեսը շարունակելու իրավական և ֆինանսական հարցերի, կրթական ծրագրերից օգտվելու հնարավորությունների, ներկա աշխատաշուկայի և մասնագիտական զարգացման և այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ:

    Անվճար խորհրդատվական ծառայությունները մատուցվում են ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում (Մելիք-Ադամյան 2/2 փ.)։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել ստորև՝ ներկայացնելով ձեր խնդիրը կամ հարցը: Հայտը ստանալուց հետո մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ հանդիպման օրը նշանակելու համար:

    Գրանցվե՛ք այստեղ:

    Նկար
    Վերապատրաստում և կատարելագործում
    X

    Վերապատրաստում և կատարելագործում

    Իմացե՛ք ավելին
    X

    Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված հայերի աշխատանքային կարիքները, աշխատաշուկայում ինտեգրվելու ճանապարհին առկա խոչընդոտները՝ ՀԲԸՄ-ն հնարավորություն կընձեռի նրանց մասնակցել կարճաժամկետ, սակայն հագեցած դասընթացների՝ ՀԲԸՄ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում։ Առաջարկվող դասընթացների շարքում են.

    • Աշխատանքային հիմունքներ
    • Ձեռներեցություն
    • Ծրագրավորում
    • Հարակից (soft) հմտություններ
    • Մենթորություն
    • Առցանց անգլերենի դասընթացներ

    Առաջարկվող դասընթացները ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով շուկայի արդի պահանջները: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել ստորև, որից հետո մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ հարցազրույցի հրավիրելու համար: Ընտրված մասնագիտական ուղղություններն ապահովում են սեղմ ժամկետներում վերապատրաստման և աշխատանքի անցնելու հնարավորություններ:

    Գրանցումները կբացվեն շուտով:

    Նկար
    Աշխատանքի տեղավորում
    X

    Աշխատանքի տեղավորում

    Իմացե՛ք ավելին
    X

    ՀԲԸՄ-ի վերապատրաստումները հաջողությամբ անցած շահառուները հնարավորություն կստանան աշխատանք գտնել իրենց նախընտրած ոլորտներում: Շահառուների համար կկազմակերպվեն աշխատանքի տոնավաճառներ, կառաջարկվեն փորձառություն անցնելու և գործատուների հետ կապ հաստատելու հնարավորություններ:

    Գրանցումները կբացվեն շուտով:

    Ուշադրություն.

    ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի վերապատրաստումներն և աշխատանքի տեղավորման հնարավորությունները հասանելի կլինեն շուտով:

    video thumbnail
    • Որպես մեղվաբույծ՝ ես գիտեմ` ինչպես օգտվել հողի բարիքներից: Որպես ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի մասնակից՝ ես սովորեցի, թե ինչպես կարող եմ ձեռք բերել գիտելիքներ և վարել առավել արդյունավետ և հաջողակ բիզնես: Դասընթացից հետո ստացա դրամաշնորհ, որն օգնեց ինձ գնել մեղրի քամիչ, տասներեք մեղվափեթակ և յոթ մեղվաընտանիք, ինչը թույլ տվեց մեծացնել գործունեությունս: Շնորհակալ եմ ՀԲԸՄ-ին այս հնարավորության համար:
      Արման Գրիգորյան, Ստեփանակերտ
      Ձեռներեցության դասընթացի մասնակից
    • Որպես տեղական ՀԿ-ի նախագահ, երախտապարտ եմ ՀԲԸՄ-ին «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագիրն Արցախում իրականացնելու համար: Մասնակցելով անգլերեն լեզվի և սոցիալական մեդիա մարքեթինգի/հաղորդակցության դասընթացներին՝ կարողացա բարելավել մեր ՀԿ-ի գործունեությունն ու զգալիորեն մեծացնել կազմակերպության կարողությունը:
      Իրինա Գաբրիելյան, Ասկերան
      Սոցիալական մեդիա մարքեթինգ/հաղորդակցություն և անգլերեն լեզվի դասընթացի մասնակից
    • Որպես Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական միգրացիայի նախարարության միացյալ սոցիալական ծառայության գլխավոր մասնագետ` ուրախությամբ ընդունվեցի ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի անգլերեն լեզվի և համակարգչային գրագիտության և հմտությունների դասընթացներին՝ բարելավելով համակարգչային գրագիտությունս և հաղորդակցվելու կարողություններս, ինչպես նաև հնարավորություն ունեցա հանդիպելու և կապվելու շատ հետաքրքիր օտարերկրացիների հետ:
      Լորետա Խաչատրյան, Ստեփանակերտ
      Պետական ծառայողների մասնագիտական զարգացման ծրագրի մասնակից
    • Ես ուզում էի էքսկուրսավար դառնալ՝ այցելուներին ցույց տալու մեր գեղեցիկ հայրենիքը: Անգլերեն լեզվի երկու մակարդակի դասընթացներն ու մասնագիտական վերապատրաստումն ինձ վստահություն ներշնչեցին ավելի ազատ և գրագետ անգլերենով շփվելու զբոսաշրջիկների հետ:
      Լիլիթ Իսրայելյան, Ստեփանակերտ
      Էքսկուրսավար և անգլերեն լեզվի մասնակից

    Աջակցե՛ք մեր աշխատանքներին

    Ծանոթացե՛ք ՀԲԸՄ-ի արցախահայության աջակցության ծրագրերին և աջակցե՛ք դրանց իրականացմանը:

    Նվիրաբերե՛ք
    Learn To Earn Artsakh Program

     

    ՆՎԻՐԱԲԵՐԵ՛Ք ՀԲԸՄ-ԻՆ

     

    Գործե՛ք հանուն մարդկության բարօրության: Նվիրաբերե՛ք այսօր:

    Նկար
    Connect Tile

    Մասնակցե՛ք

    Նկար
    YP Seoul Participating

    Կապ հաստատե՛ք

    Նկար
    What's New Tile

    Միջոցառումներ

    Նկար
    What's New Tile

    Նորություններ

    ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵ՛Ք ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    Ստացե՛ք ՀԲԸՄ միջոցառումների, ծրագրերի և իրադարձությունների վերջին թարմացումները

    Կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից ցանկացած պահի: Պայմաններ և դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

    Footer Menu 1

    • Կապ հաստատե՛ք
    • Հասցեարան
    • Թափուր հաստիքներ
    • Առցանց խանութ
    • facebook
    • twitter
    • instagram
    • youtube

    Footer Menu 2

    • Պայմաններ ԵՎ դրույթներ
    • Կորպորատիվ քաղաքականություն
    • Գաղտնիության քաղաքականություն