Թեև կրթության հասանելիության բարելավման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել ողջ Հայաստանում, դպրոցների մեծ մասը դեռևս ռեսուրսների հասանելիության, գերծանրաբեռված դասարանների, ստանդարտացված ուսումնական ծրագրերի բացակայության և վերապատրաստված ուսուցիչների փոքր թվի հետ կապված խնդիրների են բախվում: ՀԲԸՄ Հայորդյաց տները հատուկ ծրագրերի միջոցով հետաքրքրությունների հայտնաբերման տրամադրող միջավայր են ստեղծում՝ խթանելով լրացուցիչ ուսումնական ծրագրերի միջոցով հմտությունների և ինքնավստահության զարգացումը: Այսպիսի ծրագրերն օգնում են, որ երիտասարդներն աջակցություն ստանան և խրախուսվեն՝ բավարարելու իրենց հետաքրքրություններն ու ընդլայնելու մտահորիզոնը։
«Վերաիմաստավորված հետդպրոցական արշավը» Հայաստանում հաստատությունների նորացման նախաձեռնություն է, որը նպատակ ունի զարգացնելու ՀԲԸՄ երեք Հայորդյաց տները: Այս կենտրոնները ստեղծվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ գործունեության արդյունքում 1993թ.-ին և այդ ժամանակից ի վեր օգնել են կերտել են հազարավոր երիտասարդների ապագան: Ներկայումս կենտրոններ այցելում է ավելի քան 1 700 սան։